Հայաստանից Մոնիկա Մանուչարովան Մանկական Եվրատեսիլ-2008-ին կներկայացնի «Իմ երգի հնչյունը» երգը

«Մանկական Եվրատեսիլ-2008» (Eurovision Junior 2008) վեցերորդ միջազգային երգի մրցույթին տասներեքամյա հայ երգչուհի Մոնիկա Մանուչարովան կներկայացնի «Իմ երգի հնչյունը» երգը, հայտնեց հայկական պատվիրակության համակարգող Դիանա Մնացականյանը։
«Տասներեքամյա Մոնիկայի հետ Կիպրոսում Մանկական Եվրատեսիլը կնվաճեն նրա երկու ընկերուհիները՝ բեք-վոկալիստներ Մերի Մնջոյանը և Սերինե Խոդիկյանը»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց Մնացականյանը։
Նրա խոսքերով, մինչև մրցույթը մնացած 130 օրերի ընթացքում մեծ աշխատանք կտարվի Հայաստանի մասնակիցներին նախապատրաստելու ուղղությամբ, մասնավորապես, ծրագրվում է նկարահանել տեսահոլավակ, ընտրել բեմական հագուստ, որը կտրամարդի «Զատիկ» դիզայներական ստուդիան։
Համակարգողը հայտնեց նաև, որ պարային շոուի բեմադրությամբ կզբաղվի պարուսույց Արտեմ Գևորգյանը, իսկ կգործիքավորի կոմպոզիտոր Արա Թորոսյանը։
Մնացականյանի խոսքերով, այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի «Ուրախություն արևի տակ» խորագրով։ «Երեխաների համար կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ՝ սկսած թանգարաններ այցելությունից և ավարտած նրանով, որ երեխաները կմասնակցեն հեռուսաշոուի»,- ավելացրեց նա։
Գյումրիից Ռոբերտ Մխեյանի Էստրադային համույթի սան Մոնիկա Մանուչարովայի թեկնածությունը որոշվել է հուլիսի 11-ի եզրափակիչ համերգի ընթացքում ժյուրիի կայացրած որոշումով և հեռուստադիտողների շրջանում անցկացված SMS-քվեարկության արդյունքներով։ Եզրափակչին մասնակցում էր 10 երգ՝ առաջին ընտրական փուլ անցած 36-ից։
«Մանկական Եվրատեսիլ-2008»-ը կանցկացվի նոյեմբերի 22-ին Կիպրոսում, որին կմասնակցի մինչև 18 տարեկան 16 երկրի ներկայացուցիչ։-0-