Հայաստանում 2010 թվականին բանահավաքների մրցույթ կանցկացվի

15.07.2008, 16:48
Հայաստանում 2010 թվականին բանահավաքների մրցույթ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2010 թվականին կանցկացվի բանահավաքների մրցույթ, հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։

«Փառատոնի նպատակը, որի շրջանակներում կանցկացվի բանահավաքչական մրցույթ, Թումանյանի ավանդույթների վերականգնումն է, ով անձամբ էր շրջում գավառից գավառ և գրի առնում հեքիաթներն ու ժողովրդական էպոսը»,-  երեքշաբթի լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Թուխիկյան-Խաչատուրյանը։ ։

Նա նշեց, որ մրցույթին մասնակցելու կհավիրվեն հայկական բուհերի բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները։ Մրցույթի արդյունքներով բանավոր ժողովրդական ստեղծագործությունների հավաքածու կհրատարակվի։

Հովհաննես Թումանյանը մեծագույն գրող և բանաստեղծ է, հասարակական գործիչ, ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին, հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է բանաստեղծի դուստրը։

Թանգարանում Թումանյանի անձնական գրադարանն է, որն ընդգրկում է կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, արվեստին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը նվիրված 8000 անուն գիրք։

Ցուցադրության մեջ կան ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, փաստաթղթերի լուսապատճեներ, Թումանյանի ստեղծագործությունների համար արված նկարազարդումների բնօրինակներ։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի ստեղծագործության հիման վրա «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորումների մի մասը, որոնք հեղինակել է Մարտիրոս Սարյանը։-0-