Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը պետք է իրականացվի իրավական դաշտում. փորձագետ

14.07.2008, 17:59
Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը պետք է իրականացվի իրավական դաշտում. փորձագետ

Ղարաբաղյան հարցի կարգավորման գործըթնացը պետք է իրականացվի իրավական դաշտում՝ իրավաբանական փաստաթղթերի հիման վրա, ասաց հայ անկախ փորձագետ Արա Պապյանը։

«Այսօր ղարաբաղյան հարցը փակուղի է մտնում, քանի որ գործընթացը զարգանում է քաղաքական հարթության վրա, որտեղ մենք միանշանակորեն պարտվում ենք թե Ադրբեջանին, թե Թուրքիային։ Իսկ իրավական դաշտում, որքան էլ ուժեղ լինի քաղաքական գործոնը, միևնույն է, գործընթացը հիմնված կլինի իրավական նորմերի վրա»,- երկուշաբթի «Հայաստանի կոպլեմենտարիզմի սկզբունքը նոր քաղաքական պայմանների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում ասաց Պապյանը (Կանադայում Հայաստանի դեսպանը 2001-2006 թթ.)։

Նախկին դեսպանի խոսքերով, հիմնական իրավաբանական փաստաթուղթը, որ վրա պետք է հիմնվի Հայաստանի դիրքորոշումը, Ազգերի Լիգայի Ասամբլեայի 1920 թվականի որոշումն է, որի համաձայն, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միմյանց միջև պետք է համաձայնեցնեին սահմանների հարցերը։ Հակառակ դեպքում տվյալ հարցը պետք է լուծեր Ազգերի Լիգայի Խորհուրդը՝ հիմնվելով կոնկրետ տարածքի բնակիչների ազգային կազմի վրա։

Փորձագետի խոսքերով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես Ազգերի Լիգայի Խորհրդի իրավահաջորդ, պետք է զբաղի այդ հարցով՝ հաշվի առնելով 1920 թվականի այլ ոչ թե ներկայիս ժողովրդագրական տվյալները, որոնք փոփոխությունների են ենթարկվել Ղարաբաղի հայ բնակչությանը վտարելու՝ Ադրբեջանի անօրինական քայլերի արդյունքում։

«Մենք պետք է դիմենք դատական ատյաններ և բողոքարկենք այն փաստը, որ Անվտանգության Խորհրդի երկրները չենք կատարում իրենց իսկ որոշումները։ Ես խոսել եմ այս անհրաժեշտութան մասին և չեմ հասկանում, թե ինչու այս հարցը չի բարձրացվում կառավարության կողմից։ Ամեն դեպքում, իրավական դաշտում մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան քաղաքականում»,- ասաց Պապյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-