«Կոռնետ-ԱՄ»-ն ավարտել է Հայաստանում Wimax կապի ստեղծման առաջին փուլը

14.07.2008, 17:28
«Կոռնետ-ԱՄ»-ն ավարտել է Հայաստանում Wimax կապի ստեղծման առաջին փուլը
«Կոռնետ-ԱՄ»-ն ավարտել է Հայաստանում Wimax կապի ստեղծման առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ն, որը ռուսական «ԿՈՄՍՏԱՐ-Միացյալ համակարգեր» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է Հայաստանում, ավարտել է «բջջային Wimax» տեխնոլոգիայի բազայի հիման վրա անլար ցանցի ստեղծման առաջին փուլը։

«Մենք Հայաստանում իրականացրել ենք «ԿՈՄՍՏԱՐ-ՄՀ» լայնածավալ ներկայության զարգացման ռազմավարական ծրագրի առաջին մասը։ Հաջորդ կարևոր քայլը կդառնա երկրում ձայնային կապի առաջ մղումը»,- ասաց «ԿՈՄՍՏԱՐ-ՄՀ»-ի տարածաշրջանային զարգացման փոխնախագահ Վիկտոր Կորեշը, որի խոսքերը մեջբերվել են երկուշաբթի ռուսական ընկերության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։

Կորեշի խոսքերով, ներկայումս «Կոռնետ-ԱՄ»-ը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողին 60 հազար համարներով փաթեթ ստանալու դիմում է ներկայացրել։

Օպերատորի ցանցի համար մատակարար է հանդես եկել Airspan Networks (ԱՄՆ) ընկերությունը։ Անլար ցանցը, որի աշխատանքի համար Հայաստանի 9 մարզերում  հատկացվել է 3,6-3,8 ԳՀց դիապազոնի ռադիոհաճախականություն, նախատեսված է հեռախահաղորդակցության լիարժեք ծառայություններ մատուցել իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ տվյալների փոխանցում, թվային հեռախոս, Ինտերնետում արագ հասանելիություն, կոնֆերենց-կապ, կորպորատիվ ցանցերի (IP VPN) կազմակերպում։-0-