ՀՀ նախագահը շնորհավորել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմին՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ

14.07.2008, 13:31
ՀՀ նախագահը շնորհավորել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմին՝  Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմին՝  Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպանության աշխատակազմին՝ Ֆրանսիայի Հանրապետության տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն  հաջողությամբ զարգանալ և ընդլայնվել»,-երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից։-0-