Հստակեցված են ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների անցկացման բոլոր ժամկետները. ՀՀ պաշտպանության նախարար

14.07.2008, 13:27
Հստակեցված են ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների անցկացման բոլոր ժամկետները. ՀՀ պաշտպանության նախարար
Հստակեցված են ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների անցկացման բոլոր ժամկետները. ՀՀ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Ռուբեժ 2008» քառափուլ զորավարժությունների անցկացման բոլոր ժամկետները ճշտված են։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է ուրբաթ՝ զորավարժությունների կազմակերպմանը նվիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար և հրամանատարական կազմը, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից:

ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան ամռանը-աշնանը 4 փուլով՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում։

 «ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զորավարժության վերջին փուլի ավարտին կանցկացվի շարային հանդիսավոր քայլերթ` ՀԱՊԿ մասնակից պետությունների զինված ուժերի մասնակցությամբ։ Զորավարժության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները կխրախուսվեն և կպարգևատրվեն», - ասաց Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է ամենայն լրջությամբ ավարտին հասցնել զորավարժության անցկացման նախապատրաստական աշխատանքները, ապա և բուն զորավարժությունը

Զորավարժություններին կմասնակցեն մոտ 4 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։

Ռուսաստանը, Հայաստանը և Տաջիկստանը զորավարժությունների ակտիվ փուլում կներկայացվեն ռազմական ստորաբաժանումներով, իսկ Կազմակերպության մյուս անդամները՝ պաշտպանության նախարարությունների օպերատիվ խմբերով։

Առաջին երկու փուլերն ունեն ռազմաքաղաքական նշանակություն, իսկ հուլիս-օգոստոսին Հայաստանում անցկացվող երրորդ ու չորրորդ փուլերը զորավարժությունների հիմնական փուլերն են։-0-