Ուշադրություն ԶԼՄ-ներին. Հեքիաթասացության փառատոնին նվիրված՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 15-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության փառատոնի կազմակերպմանը։
Փառատոնը փորձ է վերակենդանացնելու ազգային բանահյուսության կարևորագույն շերտը՝ բանավոր պատումը, որը մեր դարաշրջանում արագընթաց մոռացության և անհետացման է մատնվում։
Փառատոնի նպատակը, որի շրջանակներում կանցկացվի բանահավաքչական մրցույթ, Թումանյանի ավանդույթների վերականգնումն է, որն անձամբ էր շրջում գավառից գավառ և գրի առնում հեքիաթներն ու ժողովրդական էպոսը։
Մրցույթին կարող են մասնակցել հեքիաթասացներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից և Վիրահայոց այլ շրջաններից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Հետաքրքիր են նաև փառատոնի անվանակարգերն ու մրցանակները, որոնք ունեն հեքիաթային բնույթ, մասնավորապես, առաջին դրամական մրցանակը կկոչվի «Թագավորի ավագ տղի /աղջկա/» մրցանակ, երկրորդը՝ «Թագավորի միջնեկ տղի /աղջկա/» դրամական մրցանակ, երրորդը՝ «Թագավորի փոքր տղի /աղջկա/» դրամական մրցանակ: Կլինեն նաև հուշանվերային մրցանակներ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0-