Հայաստանի ներքին խնդիրներն առաջացել են ընդդիմության ոչ համարժեք գործողությունների հետևանքով. ՀՅԴ

11.07.2008, 16:11
Հայաստանի ներքին խնդիրներն առաջացել են ընդդիմության ոչ համարժեք գործողությունների հետևանքով. ՀՅԴ

Հայաստանի առջև ծառացած ներքաղաքական խնդիրների զգալի մասի հիմքում ընկած են արմատական ընդդիմության ոչ համարժեք գործողությունները, կարծում է Հայ հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը։

«Ես կարծում եմ, որ խնդիրների զգալի մասը պայամանավորված է ընդդիմության ոչ համարժեք գործողություններով ու մոտեցումներով, սակայն իշխանությունները լի են այդ հացերի լուծումները գտնելու և երկիրը որակական նոր մակարդակի բարձրացնելու վճռականությամբ»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչը։

Վարդանյանի կարծիքով, պետք է հետևողական լինել իշխանությունների առջև դրված ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում, որպեսզի բարձրանա բնակչության վստահությունը պետական իշխանությունների հանդեպ, և երկրում խորանա ժողովրդավարության գործընթացը։

Վարդանյանի խոսքերով, Դաշնակցություն կուսակցությունը վստահ է, որ առանց ժողովրդավարության խորացման Հայաստանը չի կարող ուժեղ պետություն դառնալ։ Նա ավելացրեց, որ ներկա փուլում կարևոր խնդիր է երկրում բարոյական մթնոլորտի առողջացումը՝ համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը։

ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ կայացած ժողովրդավարական պետությունների համեմատ «չի կարելի ասել, թե Հայաստանը լիարժեք ժողովրդավարական հանրապետություն է», միաժամանակ նա ավելացրեց, որ համամիտ չէ այն կարծիքին, թե «Հայաստանը լիովին ոչ ժողովրդավարական և տոտալիտար երկիր է»։

«Չեմ ժխտում, որ մեզ մոտ այդ կապակցությամբ շատ թերություններ և անելիքներ կան, բայց պետք է նշել, որ բոլոր այդ նպատակներն ամրագրված են ներկա իշխանություների բոլոր ծրագրերում»։-0-