Հայաստանի ոստիկանության երկու քննիչների դեմ կաշառք վերցնելու մեղադրանք է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի քննիչ Սևակ Խաչատրյանին և նույն քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։
«Քննիչների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախապես պայամանվորովածությամբ հատկապես խոշոր չափերի կաշառք վերցնել)»,- նշեց գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, ոստիկանները մեղադրվում են 2008 թվականի հուլիսի 7-ին քաղաքացի Զիրավարդ Պռազյանից առանձնապես խոշոր չափերի` 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար, վերջինիս որդուն` Արայիկ Պռազյանին մեղսագրված հանցանքն ավելի մեղմ հոդվածով վերաորակելու նպատակով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասաց գործակալության զրուցակիցը։
«Հուլիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Վիկտոր Պապյանի և Սևակ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը»: -0—