Հայաստանի մի բնակիչ ոստիկանությանն է հանձնել հազվագյուտ ատրճանակ և զինամթերք

Արտաշատի մի բնակիչ ոստիկանությանն է հանձնել 1923 թ. արտադրության, կոռոզիայի ենթարկված չգործող «BREV» տիպի ատրճանակ և մեծ քանակությամբ զինամթերք, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Գործակալության զրուցակցի խոսքերով, հազվագյուտ ատրճանակից բացի 46-ամյա քաղաքացին ոստիկանությանն է հանձնել «ՌԴԳ» տիպի երկու նռնակ՝ առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 366, 5,45 մմ տրամաչափի՝ 218, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի՝ 2, «ԴՇԿ» տիպի գնդացրի՝ 2 և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, 1 պայթուցիչ, անհայտ զենքի 3 պահունակ։ «Զենք և զինամթերքը հանձնած քաղաքացին հայտարարել է, որ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ. ընթացքում՝ ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ», - նշեց մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Կատարվում է հետաքննություն։-0-