Ռուսաստանի հետ կապերը կարող են թուլացնել համաշխարհային տնտեսության բացասական ազդեցությունը Հայաստանի վրա. ՌՀՄ նախագահ

Ռուս-հայկական հարաբերություններն ու ռուս-հայկական համագործակցությունը կարող է թուլացնել համաշխարհային տնտեսությունում առկա բացասական երևույթների ազդեցությունը Հայաստանի վրա, կարծում է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Այդ մասին են վկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած շատ հաջող այցի արդյունքները։ Այցի ընթացքում կարևոր պայամանավորվածություններ են ձեռք բերվել գազի գնի, Հայաստանում ալմաստ մշակող գործարանների համար հումք ներմուծելու վերաբերյալ»,- ասել է Աբրահամյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
Բացի այդ Աբրահամյանը նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմատեխնիակկան համագործակցության, տրանսպորտի և երկկողմ հարաբերությունների այլ կարևոր ոլորտներում, և այժմ «մնում է, որ այդ պայամանավորվածություններն իրականացվեն»։
«Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի հետ և ՌԴ գիտության, մշակույթի և գործարար շրջանակների հայտնի մարդկանց կոչ է արել ակտիվորեն մասնակցել Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական ու մշակությաին կյանքին, իրականացնել կոնկրետ նախագծեր, ամրապնդել երկու երկրների միջև եղած բազմակողմանի հարաբերությունները»,- նշեց ՌՀՄ առաջնորդը։
Նրա խոսքերով, երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս ոչ բոլոր քաղաքական ուժերի սրտով է։ «Այդ պատճառով էլ հատկապես կարևոր է, որպեսզի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։ Դրանք իրականացնելու ցանկացած ձգձգում կօգտագործվի Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործըկերության դեմ այն ուժերի կողմից, որոնք կարծում են երկրի՝ դեպի Ռուսաստան միակողմանի ուղղվածությունը պատշաճ չափով չի լուծում Հայաստանի տնտեսության, հայկական պետության խնդիրները»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքերով, լավ է, որ այդ տրամադրվածությունները դեռևս որոշիչ չեն հասարակական կարծիքի մեջ ու քաղաքական շրջանակներում, բայց դրանց աճը վերջին տարիներին չի կարող տագնապ չհարուցել երկու երկրների քաղաքական գործիչների մոտ, ովքեր շահագրգռված են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընեկրության խորացմամբ։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը կայացավ հունիսի 23-25-ը։-0-