Երևանում ձերբակալված պատգամավորի կողմնակիցները քաշքշուկ են սարքել դատարանի շենքի մոտ
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի մուտքի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմնակիցների միջև, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Համաձայն «Նովոստի-Արմենիա» ստացված հաղորդագրության, երկուշաբթի մարդկանց 10 հոգանոց խումը շրջապատել է ոստիկանության «Գազել» մակնիշի ավտոմեքնան, որի մեջ գտնվել է դատաքննության բերված մեղադրյալ Սասուն Միքայելյանը։
Մարդիկ հարձակվել են մեքենայի վրա և վնասել այն։ Այնուհետև ոմն Արսեն Ն. (1977 թվականին ծնված) հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, խախտել հասարակական կարգը, կատարել խուլիգանություն, ապա ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին:
Խորհրդարանի պատգամավոր Սասուն Միքայելյանը կալանավորվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ Երևանում հրահրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը միտված էր իշխանության բռնի զավթմանն ու սահմանադրական կարգի խախտմանը։ --0--