Հայաստանի ԱՕԿ-ի փոխնախագահն ընդգրկվել է AIBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության կազմակերպման հանձնաժողովում

09.07.2008, 13:29

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA)  նախագահ դոկտոր Չինգ-Կուո Վուի երաշխավորությամբ նշանակվել է աշխարհի առաջնությունների և միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման հանձնաժողովի անդամ։

Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով Լոզանում գտնվող Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի կենտրոնակայանից ստացված AIBA-ի տեխնիկական հանձնաժողովի նախագահ Ֆրանկո Ֆալչինելլի տեղեկատվությանը։-0-