ՀՀ պաշտպանությանը նախարարը շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 12-ին շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր, մասնավորապես, ՀՀ Տավուշի մարզ (Իջևան), հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
«Շրջայցին կմասնակցեն նաև ՀՀ Կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Շահսուվարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նրա խոսքերով, նախարարը և կառավարության մյուս անդամները տեղում կծանոթանան մարտական հերթապահության իրականացման, ինչպես նաև զինծառայողների` զինծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող խնդիրներին:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ինչպես զինվորների, այնպես էլ սահմանամերձ գյուղերի ազգաբնակչության հետ:-0-