Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի առաջնության առաջին փուլում կհանդիպի ավստրիացի Էվա Մոզերի հետ
08.07.2008,
14:08
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի առաջնության առաջին փուլում կհանդիպի ավստրիացի Էվա Մոզերի հետ
ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 18-ը Նալչիկում (Ռուսաստան) շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին փուլի զույգերի անունները։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի առաջին մրցակիցը կլինի ավստրիացի Էվա Մոզերը։
Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը կանցնի նոքաութ-համակարգով, յուրաքանչյուր փուլ բաղկացած կլինի երկու խաղից։
Աշխարհի ուժեղագույն շախմատիստուհու տիտղոսի համար կպայքարեն 64 մարզիկներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Սյույ Յուխուան, Բուլղարիայից աշխարհի չեմպիոն Անտոանետա Ստեֆանովան, աշխարհի բազմակի չեմպիոն, վրացի Մայա Չիբուրդանիձեն։
Շախմատի 2008 թ. աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 450 հազ. դոլար։-0-