Հայաստանում 2008 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՃՏՊ-ի հետևանքով մահվան 180 դեպք է գրանցվել
07.07.2008,
16:53
Հայաստանում 2008 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՃՏՊ-ի հետևանքով մահվան 180 դեպք է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիս. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2008 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում 960 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան 180 դեպք է գրանցվել, ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։
Երկուշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնեց, որ ՃՏՊ-ի հետևանքով ևս 1404 քաղաքացի տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ է ստացել։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ ցուցանիշների աճ է գրանցվել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ 2007 թվականի հունվար-հունիս հատվածում 828 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվել է 142 մահվան և 1161 վիրավորվելու դեպք։-0-