Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բիալիստոկի միտրոպոլիտի (Լեհաստան) հետ քննարկել է կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցությանն առնչվող հարցերը
07.07.2008,
14:48
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բիալիստոկի միտրոպոլիտի (Լեհաստան) հետ քննարկել է կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցությանն առնչվող հարցերը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախօրեին ընդունել է Լեհաստանից Բիալիստոկի միտրոպոլիտ, արքեպիսկոպոս Էդվարդ Օզորովսկուն, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական և Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և սերտ համագործակցությանը», - նշեց գործակալության զրուցակիցը։-0-

