Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին հարց չկա. ՀՀ արտգործնախարար

07.07.2008, 14:31
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին հարց չկա. ՀՀ արտգործնախարար

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի հայտարարել է, որ իր երկրի օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին հարց չկա։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը բավականին ակտիվ համագործակցում է Դաշինքի հետ։

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ կիրակի Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն երկամյա ծրագիր են իրականացրել IPAP շրջանակներում (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր), որի արդյունքները քննարկվել են Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի 26+1 ձևաչափով նիստի ժամանակ։

«Այդ հանդիպման ընթացքում նշվել է ծրագրի դրական իրականացումը։ Այժմ մենք մշակում ենք ծրագրի հաջորդ երկամյա փուլը», - ասել է Նալբանդյանը։-0-