Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը բախվում է ֆինանսական խնդիրների հետ. արտգործնախարար

07.07.2008, 14:17
Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը բախվում է ֆինանսական խնդիրների հետ. արտգործնախարար

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը կիրակի հայտարարել է, որ Հայաստանում իր երկրի դեսպանատան բացման հարցը բախվում է ֆինանսական խնդիրների հետ։

Նրա խոսքերով, հենց այդ պատճառով Չեխիան արդեն ստիպված է եղել փակել մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ՝ աշխարհի մի քանի երկրներում։

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ֆինանսների նախարարին առաջարկություն ներկայացնել՝ նոր դեսպանատան բացման մասին, քանի որ գիտեմ, որ կստանամ միայն բացասական պատասխան։ Հետևաբար, մենք պետք է սպասենք ավելի բարենպաստ տնտեսական իրավիճակի», - ասել է Շվարցենբերգը՝ Երևանում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։-0-