Հայաստանի և Վրաստանի փոստային օպերատորները Թբիլիսիում կքննարկեն կապերի ամրապնդման հնարավորությունները

Հայաստանի և Վրաստանի փոստային օպերատորները Թբիլիսիում կքննարկեն կապերի ամրապնդման հնարավորությունները։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հայփոստի» մամուլի ծառայությունից, այս կապակցությամբ «Հայփոստ» հայկական փոստային օպերատորի ղեկավարությունը մեկնել է Թբիլիսի (Վրաստան)՝ Վրաստանի փոստի ներկայացուցիչների հետ հանդիպման համար։
Տեղեկատվության համաձայն, այցի նպատակը նամակագրության, ծանրոցների, արագընթաց փոստային ծառայությունների և դրամական փոխանցումների ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդումն է։
Ծրագրված են նաև հանդիպումներ կառավարության և միջազգային մարմինների հետ:
2006 թ.-ի նոյեմբերի 30-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր՝ «Հայփոստ» հայկական ընկերությունը 5 տարի ժամկետով հոլանդական «Haypost Trust Management»-ի հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին՝ ևս նույն ժամկետով պայմանագիրը երկարացնելու իրավունքով։-0-