2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Զենիցայում՝ հոկտեմբերի 15-ին
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Զենիցայում՝ հոկտեմբերի 15-ին, «Նովոստի-Արմենիային» հաղորդեց հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը։
«Հանդիպումը տեղի կունենա «Բիլինո Պոլյե» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 23։15-ին»,-ասաց Մաթևոսյանը։
Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Էստոնիայի հետ համատեղ Հայաստանն ընդգրկված է Եվրոպական գոտու հինգերորդ խմբում։
Աշխարհի գավաթի ընտրական փուլին եվրոպական գոտուց մասնակցելու են 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք բաժանվելու են ինը խմբերի (ութ խումբ՝ վեցական թիմով և մեկ խումբ՝ հինգ հավաքականներով)։ Միանգամից եզրափակիչ փուլ կանցնեն խմբերի հաղթողները։
Երկրորդ տեղը զբաղեցրած ութ թիմերը բաժանվելու են զույգերի և երկու խաղերի արդյունքներով՝ սեփական դաշտում և հակառակորդի, խաղարկելու են աշխարհի առաջնության մնացած չորս ուղեգրերը։ 2010թ. աշխարհի գավաթի առաջնությանը Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում Եվրոպա մայրցամաքը ներկայացնելու են 13 հավաքականներ։--0--