Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը չի կարող արդյունավետ լինել. ընդդիմադիր

04.07.2008, 18:08
Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը չի կարող արդյունավետ լինել. ընդդիմադիր

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2 իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը չի կարող արդյունավետ լինել, կարծում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը։

«Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի չի կարող նման մոտեցումներով և նման կազմով հաջողության հասնել»,- ասաց նա լրագրողներին ուրբաթ։
  
Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց հետևանքների հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն խորհրդարանական խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ և մեկ անկախ պատգամավոր։ Սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի նշանակել իր ներկայացուցիչներին, իսկ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվել է ընդգրկվել հանձնաժողովի կազմում՝ քաղաքական նկատառումներով։

«Համաժողովրդական շարժումն» իր կարծիքը հայտնել է՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, առավել ևս, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացառությամբ «Ժառանգության», ձայնի իրավունք չեն ունենալու հանձնաժողովում»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, ՀՀ ազգային ժողովում նման հանձնաժողովների ստեղծման նախադեպեր արդեն եղել են, մասնավորապես, գործել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ուսումնասիրության հանձնաժողովը, սակայն նրանց գործունեությունը արդյունք չի տվել։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ Ավելի ուշ  Տեր-Պետրոսյանի կողմնակիցները միավորվել են «Համաժողովրդական շարժման» մեջ։--0—