Հայաստանում ձերբակալվել է երկու մեքենաների հրկիզման մեջ կասկածվող անձը

04.07.2008, 14:52
Հայաստանում ձերբակալվել է երկու մեքենաների հրկիզման մեջ կասկածվող անձը
Հայաստանում ձերբակալվել է երկու մեքենաների հրկիզման մեջ կասկածվող անձը

Նախօրեին ՀՀ 51-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ Գեղարքունիքի մարզում երկու ավտոմեքենաների հրկիզման կասկածանքով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կասկածվում է, որ ձերբակալվածը մուտք է գործել համագյուղացիներից մեկի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակ և հրկիզել այնտեղ կայանած «ՎԱԶ-2199» ավտոմեքենան և տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» ավտոմեքենան»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Կատարվում է նախաքննություն։-0-