Հայաստանը մտադիր է գիտատեխնիկական հարցերում համագործակցել Բրազիլիայի և Մեքսիկայի հետ
03.07.2008,
18:11
Հայաստանը մտադիր է գիտատեխնիկական հարցերում համագործակցել Բրազիլիայի և Մեքսիկայի հետ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել Բրազիլիայի և Մեքսիկայի կառավարությունների հետ գիտատեխնիկական հարցերով համագործակցելու վերաբերյալ երկու համաձայնագրերի ստորագրումը։
«Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է այս համաձայնագրի կնքումը, քանի որ այն կխթանի հայ-բրազիլական և հայ-մեքսիկական երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ գիտության և տեխնոլոգիաների գծով, ինչպես նաև կամրապնդի փոխշահավետ կապերը առևտրատնտեսական ոլորտում»,- կառավարության նիստի ժամանակ հստակեցրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։
Կառավարության որոշումներն ընդունվել են համաձայն «Հայաստանի միջազգային պայմանագրերի մասին» օրենքի։-0-