ՀՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ դեսպանատանը Անկախության օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահը դեսպանատան անձնակազմին շնորհավորել է տոնի կապակցությամբ»,- ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիայի» ստացած հաղորդագրությունում։
Ծավալված զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության համատեքստում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ավանդական հուլիսի 4-ի փոխարեն, Անկախության օրը նշում է հուլիսի 3-ին։
ԱՄՆ անկախության օրը (Independence Day) ԱՄՆ անկախության հռչակագրի ստորագրման օրն է, նշվում է ԱՄՆ-ում հուլիսի 4-ին։
1776թ. հուլիսի 4-ին Հյուսիսային Ամերիկայի բոլոր տասներեք բրիտանական գաղութները միաձայն ընդունեցին Անկախության հռչակագիրը, գաղութներն անվանեցին Միացյան Նահանգներ, և այդպիսով Ամերիկայի Միացյալ Նահանգները հռչակեցին Մեծ Բրիտանիայից ազատ և անկախ երկիր։ Ամերիկացիների մեծ մասն այդ տոնն անվանում է հենց տարեթվով՝ «Հուլիսի 4» (Fourth of July)։ --0—