Երևանի թենիսի գավաթը կխաղարկվի 12 երկրներից 170 մարզիկների միջև

01.07.2008, 16:55
Երևանի թենիսի գավաթը կխաղարկվի 12 երկրներից 170 մարզիկների միջև

«Ավստիական ավիաուղիներ-Երևանի գավաթ» անվանումով միջազգային պատանեկան մրցախաղը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 7-13-ը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետության թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արևիկ Ուդումյանը:

Նրա խոսքերով, Երևանի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 170 պատանիներ ու աղջիկներ 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայաից, Ավստրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Իտալիայից, Իսրայելից, Ղրղզստանից և Թուրքիայից։

Նա հայտնեց, որ մրցախաղը կանցկացվի երկու՝ մինչև 14 և 16 տարեկան տարիքային խմբերում։

Մրցախաղի կազմակերպիչներն են Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Master Class թենիսի ակումբը՝ «Ավստրիական ավիաուղիներ» ավիաընկերության հովանանվորությամբ։-0-