2008 թ. հունվար-մայիսին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվն աճել է 12,5 տոկոսով. վիճակագրություն
01.07.2008,
15:07
2008 թ. հունվար-մայիսին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվն աճել է 12,5 տոկոսով. վիճակագրություն
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ. հունվար-մայիսին ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) պատահարների հետևանքով զոհվել է 126 մարդ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածից 12,5 տոկոսով ավելի է։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, միայն մայիսին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 35 մարդ։
Այս տարվա հինգ ամսվա ընթացքում ՃՊՀ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել 1056 մարդ (այդ թվում նաև 278-ը՝ մայիս ամսին), ինչը 16,6 տոկոսով ավելի է 2007 թ.-ի հունվար-մայիս ամիսներից։
2008 թ. հունվար-մայիսին Հայաստանում գրանցվել է 734 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 14,5 տոկոսով ավելի է՝ 2007 թ.-ի հունվար-մայիս ամիսների ցուցանիշից։ Միաժամանակ միայն մայիսին գրանցվել է 189 ՃՏՊ։-0-

