Վիկ Դարչինյանը կմրցի Դմիտրի Կիրիլովի հետ` բռնցքամարտի IBF չեմպիոնի տիտղոսի համար

01.07.2008, 13:55
Վիկ Դարչինյանը կմրցի Դմիտրի Կիրիլովի հետ` բռնցքամարտի IBF չեմպիոնի տիտղոսի համար
Վիկ Դարչինյանը կմրցի Դմիտրի Կիրիլովի հետ` բռնցքամարտի IBF չեմպիոնի տիտղոսի համար

Հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը կմրցի ռուս Դմիտրի Կիրիլովի հետ` առաջին թեթև քաշում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Դարչինյանի և Կիրիլովի մենամարտը տեղի կունենա օգոստոսի 2-ին Լաս-Վեգասում։

Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, Կիրիլովը տիտղոսի երկրորդ պաշտպանությանը կպատրաստվի ԱՄՆ-ում։ «Ներկա փուլում ես մարզվում եմ Սանկտ-Պետերբուրգում, սակայն շուտով՝ կամ հաջորդ շաբաթ, կամ մեկ շաբաթ անց կմեկնեմ Լոս Անջելես, որտեղ կանցկացվեն հիմնական մարզումները։ Եվ արդեն մինչև մրցապամարտ  կլինեմ այնտեղ՝ Ամերիկայում»,- պատմել է Կիրիլովը։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), 2001 թ.-ից պորֆեսիոնալ բոքսում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի տակ։ Արժանացել «Կատաղի ցուլ» անվանը։-0-

Վիկ Դարչինյանը գերթեթև քաշային կարգում (մինչև 50,8 կգ) IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2004 թ.-ին։ Ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ պայքարում պարտվելուց հետո նա 2007 թվականի աշնանն անցավ հաջորդ քաշային կարգ։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն ունեցել է 31 մենամարտ։ Նրա հաշվում 29 հաղթանակ կա, որոնցից 23-ը՝ նոկաուտով, մեկ ոչ ոքի, մեկ պարտություն։

Դմիտրի Կիրիլովը ծնվել է 1978 թվականին Սանկտ-Պետերբուրգում։ Նա IBF չեմպիոնի տիտղոսը նվաճել է՝ անցյալ տարի Մոսկվայում հաղթելով ամերիկացի Խոսե Նավարոյին։ Այս տարվա փետրվարին Կիրիլովը ոչ-ոքի է ավարտել մեքսիկացի Սեսեիլիո Սանտոսի հետ մենամարտը և պահպանել է տիտղոսը։

Նա անցկացրել է 33 մենամարտ՝ հաղթելով 29 անգամ (9՝ նոկաուտով), ունեցել է երեք պարտություն և մեկ մրցապայքար՝ ոչ-ոքի հաշվով։-0-