Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
01.07.2008,
13:21
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ երկու պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Սարգսյանի` հունիսի 24-ին Մոսկվա կատարած այցի արդյունքների կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Կողմերը նաև ակտիվ աշխատանք վարելու մտադրություն են արտահայտել՝ ռուս-հայկական համագործակցության հետագա զարգացման ամրապնդման համար։-0-