Հայաստանի հասցեին Ադրբեջանի ռազմական սպառնալիքների իրագործումը կարժանանա ՆԱՏՕ-ի քննադատությանը. դեսպան Մկրտչյան
Եթե Ադրբեջանը իրագործի Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման իր սպառնալիքները, ապա դա կարժանանա ՆԱՏՕ- կողմից բացական գնահատականի, հայտարարեց ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը։
«Իր սկզբունքներին համապատասխան, ՆԱՏՕ-ն միշտ հայտարարում է, որ ուժի կիրառումը ծայրահեղ մեթոդ է, որn արդարացված է միայն խնդրի լուծման այլ միջոցների լիովին սպառման դեպքում», - շաբաթ օրը ասաց նա լրագրողներին։
Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը գնա ուժային սպառնալիքների իրագործմանը, ապա դա կունենա համապատասխան քաղաքական և այլ հետևանքներ։
«Նման կերպ Հյուսիսատլանտյան դաշինքն իր անհամաձայնությունը կհայտնի նման վարվելակերպի նկատմամբ», - ասաց նա։
Պատասխանելով այն հարցին, թե կա՞ն, արդյոք, ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ Ադրբեջանում, Մկրտչյանը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բազաները կարող են տեղակայվել կազմակերպության անդամ-երկրների տարածքներում։
«Դա հեռու է իրականությունից, քանի որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ», - ասաց նա։-0-

