ՆԱՏՕ-ում գոհ են Երևանում մարտյան իրադարձությունների հետաքննության գործընթացից
ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Ֆրանսուա Բյուրոն։
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։
«ՆԱՏՕ-ն շահագրգիռ է Երևանում տեղի ունեցած ընդդիմության երկարաժամկետ հանրահավաքից բխած անկարգությունների հետաքննությամբ և հասկանում է, որ այդ ուղղությամբ առաջընթաց է նկատվում»,- հայտարարեց Բյուրոն ուրբաթ՝ Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները «զգացին միջազգային հանրության կողմից իրենց վերապահված պարտավորությունների կատարման պատասխանատվությունը»։
Բյուրոն ավելացրեց, որ մարտի 1-ի իրադարձությունները որևէ ազդեցություն չեն թողել Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության վրա, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունները զգում են, որ անհրաժեշտ է ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել։--0—

