Երևանում տեղի ունեցավ «Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարի» գրքի շնորհանդեսը
27.06.2008,
15:56
Երևանում տեղի ունեցավ «Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարի» գրքի շնորհանդեսը
Երևանում ուրբաթ տեղի ունեցավ «Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարի» գրքի և Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի կայքէջի (www.natoinfo.am) շնորհանդեսը՝ հունիսի 23-29 Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում։
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Ֆրանսուա Բյուրոն բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի աշխատանքը։
«Կենտրոնի գործունեությունը օգնում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորել, ինչը շատ կարևոր է խողովրդավարության կայացման համար»,- ասաց Բյուրոն։
«Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարի» գիրքը պատմում է Հայաստանի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի միջև վերջին տասը տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների զարգացման մասին։--0—

