Հրանուշ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ

27.06.2008, 15:14
Հրանուշ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ հրամանագիր է ստորագրել՝ Հրանուշ Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

Մինչ նշանակումը Հրանուշ Հակոբյանը զբաղեցնում էր գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողվի նախագահի պաշտոնը։

Հրանուշ Հակոբյանը ծնվել է 1954թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի (այժմ Գավառ) Սարուխան գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989թ.` Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան, 1994թ.` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1996-1998թթ. նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար: 1999-2003թթ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է  Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։

2003-2007թթ. դարձյալ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է  Ազգային ժողովի  պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է, ՀՀԿ խմբակցության անդամ:-0-