Շվեյցարիան ծրագրում է Հայաստանում բացել դիվանագիտական գրասենյակ

27.06.2008, 13:22
Շվեյցարիան ծրագրում է Հայաստանում բացել դիվանագիտական գրասենյակ

Շվեյցարիան ծրագրում է Հայաստանում բացել դիվանագիտական գրասենյակ՝ նման կերպով ամրապնդելով երկրում իր ներկայությունը, ասաց Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) Միշլին Կալմի-Ռեյը (Micheline Calmy-Rey)։

«Մենք ծրագրում ենք Հայաստանում ստեղծել դիվանագիտական գրասենյակ՝ որպես երկրում դիվանագիտական փոքրիկ ներկայություն», - ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Կալմի-Ռեյը։

Նրա խոսքերով, Հայաստանում այսօր գործում է Հայաստանի հետ համագործակցության շվեյցարական գրասենյակ, որտեղ կնշանակվի դիվանագետ, ինչը թույլ կտա ստեղծել դիվանագիտական ներկայացուցչություն։

Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) Միշլին Կալմի-Ռեյը (Micheline Calmy-Rey նախօրեին երկօրա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։-0-