424.77
4.34
402.55
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ուղի չի տեսնում

12:41
27 Հունիսի 2008
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ուղի չի տեսնում։

«Եվս մեկ անգամ ասում եմ՝ ես ռազմական լուծում չեմ տեսնում։ Ուղին խաղաղությունն է։ Կարմիր գիծ կա և Ադրբեջանի, և Հայաստանի համար։ Անհրաժեշտ է գտնել այն սահմանը, որը կարող է մեզ մերձեցնել, որպեսզի մենք չանցնենք այդ գիծը», - ասել է ՀՀ նախագահը КоммерсантЪ Daily-ին տված հարցազրույցում։

Միաժաման Սարգսյանը կարծում է, որ չի կարելի բացառել Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակը, առավել ևս, որ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է ռազմական միջոցով հակամարտության լուծման հնարավորության մասին։

«Ես կարծում եմ, որ երկրում ամենաքիչը երկու մարդ՝ գերագույն գլխավոր հրամանատարն ու պաշտպանության նախարարը պետք է համարեն, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել թեկուզ վաղը։ Նշանակում է, բանակը պետք է մարտունակ լինի։ «Ոչ խաղաղության, ոչ պատերազմի» իրավիճակի բոլոր 14 տարիները մեծապես պահպանվում են այն բանի շնորհիվ, որ կա ուժերի հավասարակշռություն, և դրա խախտման դեպքում չի կարելի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը», - ասել է նա։

«Ադրբեջանը միակ երկիրն է, որը հպարտանում է ռազմական ծախսերի ավելացմամբ։ Եթե նրանք նույնիսկ հինգ րոպե համոզված լինեն, որ հաջողության կհասնեն, ապա կարող են գնալ ուժային տարբերակով։ Սակայն ես կարծում եմ, որ դա խնդրի լուծման ուղի չէ։ Մենք կարող ենք ամեն ինչ կարգավորել խաղաղ ճանապարհով, և մենք այդ մասին խոսել ենք Սանկտ-Պետերբուրգում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ավելացրել է Սարգսյանը։

ՀՀ նախագահի խոսքերով, նախագահների հանդիպումը կառուցողական էր, սակայն «մեկ բան է կառուցողական խոսել, մեկ այլ բան է՝ կառուցողական գործել»։

«Օրերս մեր տարածաշրջան են գալու Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները, որոնք կայցելեն Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ կողմերի դիրքորոշումներին ծանոթանալու համար», - ասել է Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները