Հայաստանն ու Շվեյցարիան կշարունակեն համագործակցությունը հրշեջներին տեղեկացնելու ոլորտում

Հուշագիրը ստորագրել են ԵԻՆ ղեկավար Մհեր Շահգելդյանն ու Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածքային տնօրեն Դերեկ Մյուլլերը։
Համաձայնագրով մինչև 2011 թվականը երկարաձգվում է «Հրշեջները համայնքում» ծրագրի գործողությունների ժամկետը, որով նախատեսվում է վերապատրաստում անցած հրշեջ -փրկարարների՝ նոր մոթոդների հետ ծանոթացում և անհրաժեշտ նյութերի տրամադրում հրշեջների կանխարգելման աշխատանքների մասին դպրոցների ու համայնքային վարչությունների հասարակական տեղեկացման համար։
«Այս համաձայնագիրը կարևոր է ԶԼՄ-ների հետ համագործակցության և տեղեկատվության ու քաղաքացիական հասարակության պատրաստման առումով։ Սա բաց հասարակություն ստեղծելու քայլերից մեկն է, քանի որ փրկարարները տեղում ստանում են անհրաժեշտ հմտությունները»,- ասաց ԱԻՆ ղեկավար Մհեր Շահգելդյանը։
Դերեկ Մյուլլերն իր հերթին նշեց, որ Շվեյցարիայի կառավարությունը լիովին աջակցում է Հայաստանի կառավարությանը այս ոլորտում և ապագայում ևս արդյունավետ համագործակության մտադրություն ունի։
«Սա արդյունավետ և կարևորագույն համագործակցության գործընթացում նոր քայլ է, որից Շվեյցարիան գոհ է»,- ասաց նա։
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը 1998 թվականին Հայաստանում բազմաթիվ մարդասիական օգնության և զարգացման ծրագրեր է իրականացնում, որոնց թվում է նաև «Արձագանք» ծրագիրը։ 2005 թվականից իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակն է շրջաններում արձագանքման համակարգը բարելավելն է սարքավորումներ տրամադրելու և փրկարարներին առավելագույնս կրթելու միջոցով։
«Արձագանք» ծրագրի հիմնական բաղադրիչն է «Հրշեջները համայնքում» հասարակական տեղեկատվության փորձնական ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվեց 2007 թվականին երեք մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում։
Ծրագրի շրջանակներում 24 հրշեջներ մեկշաբաթյա դասընթացներ անցան «Տեղեկություն արտակարգ իրավիճակներում» թեմայով։-0-