ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի 1609-րդ բանաձևի կատարման ժամկետները երկարացնելն անտրամաբանական է. ընդդիմադիր
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ի Հայաստանի համար 1609-րդ բանաձևի կատարման ժամկետների երկարացնելը հակասում է տրամաբանությանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևի շրջանակում, կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման և մարտի 1-ին ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով կալանավորված անձանց ազատման ուղղությամբ։ Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է Հայաստանին մինչև Վեհաժողովի հունվարյան նստաշրջանը ժամանակ տրամադրել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի կատարման համար։ Նախագիծը քննարկման է ներկայացվել հունիսի 25-ին։
«Տրամաբանական չէ ԵԽԽՎ այս մոտեցումը, քանի որ բանաձևի դրույթները, որոնք մինչև ամառային նստաշրջանը պետք է օպերատիվ լուծում ստանային, հետաձգվում են մինչև հունվար»,- ասաց Մուսինյանը։
Միաժամանակ, նա նշեց, որ այսօր ընդդիմությունը իր քաղաքական պայքարը կապում է ԵԽԽՎ բանաձևի հետ։
«Բանաձևն ընդունվեց և դրանով ամեն ինչ ավարտվեց, իսկ քաղաքական պայքարը Հայաստանում շարունակվում է։ Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն հստակ մարտավարություն ունեն, որը աստիճանաբար ներկայացվելու է հայ հասարակությանը»,- ասաց Մուսինյանը։
Նրա խոսքով, քաղաքական պայքարի տրամաբանությունը երբեմն պահանջում է կիրառել անսպասելիության և «իշխանություններին անակնկալներ մատուցելու» գործոնները։
Այսօրվա դրությամբ, ինչպես նշեց Մուսինյանը, ընդդիմությունը ռազմավարական սխալներ թույլ չի տվել, իսկ փոքր տակտիկական սխալներն հաճախ ուսուցողական էին։--0—

