Տարածաշրջանում առաջին շարժական հոսպիտալը բացվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Տարածաշրջանում առաջին շարժական դաշտային հոսպիտալը բացվել է Երևանում չորեքշաբթի։
«Շարժական դաշտային հոսպիտալը ՀՀ պաշտպանության նախարարությանն է տրամադրվել ԱՄՆ կառավարության կողմից` «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրի շրջանակներում, ունի լայն հնարավորություններ և կարող է գործել ցանակցած պայմաններում», -լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Արտաշես Փարսադանյանը։
Նրա խոսքով, հոսպիտալը կարող է ինքնուրույն աշխատել՝ մյուս ենթակառուցվածքներից անկախ, քանի որ ունի էլեկտրասնուցման սեփական աղբյուր, անվտանգության համակարգ, հիվանդանոցային և խոհանոցային հատվածներ։
Փարսադանյանը նշեց, որ շարժական հոսպիտալը զինված է նորագույն բժշկական սարքավորումներով և կարող է իրականացնել ինչպես ախտորոշում, այնպես էլ բուժում։
«Պատերազմի, բնական աղետների, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ժամանակ համալիրը կարող է բացազատվել ցանկացած կլիմայական և տարածքային պայմաններում»,- նշեց նա, ավելացնելով, որ հոսպիտալը կարող է օպերատիվ կերպով բացազատվել մի քանի ժամվա ընթացքում։
«Հոսպիտալի պայմանները նրա աշխատակիցներին հնարավորություն են տալիս միաժամանակ օգնություն ցույց տալ 75 վիրավորների, ընդ որում, անհրաժեշտության դեպքում, կարող են բացատազվել լրացուցիչ վրաններ»,- ասաց Փարսադանյանը։
Դաշտային հոսպիտալի բացման արարողությունը կազմակերպվել է հունիսի 9-ից 30-ը Հայաստանում ԱՄՆ զինված ուժերի հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող շարժական դաշտային հոսպիտալի շահագործման վարժանքների շրջանակներում։--0—