Ռուսաստանի հայ համայնքը հուշարձան կկանգնեցնի Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին. Միրոնով

24.06.2008, 15:39
Ռուսաստանի հայ համայնքը հուշարձան կկանգնեցնի Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին. Միրոնով
Ռուսաստանի հայ համայնքը հուշարձան կկանգնեցնի Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին. Միրոնով

Ռուսաստանի հայ համայնքը գումար է հավաքում՝ Հայաստանի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու նպատակով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

«Այս տարվա դեկտեմբերին կլրանա այդ ողբերգական իրադարձության 20 տարին, և սփյուռքի ջանքերին աջակցում են նաև Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանները»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայաստանին անվանելով Ռուսաստանի «վստահելի դաշնակից ու գործընկեր»՝ վերին պալատի նախագահը հայտնեց, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարում ավելացել է 67 տոկոսով և արդեն այս տարի պետք է գերազանցի 1 միլիարդ դոլարը։

Միրոնովը Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական համագործակցությունը գնահատել է որպես շատ բարձր մակարդակի վրա գտնվող և ժամանակակից իրողություններին համապատասխան։

Նա չի բացառել, որ այս տարվա աշնանը կկայանա իր պաշտոնական այցը Հայաստան։-0-