«Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ» հանրապետական համաժողովը կբացվի Երևանում հունիսի 25-ին

24.06.2008, 11:46

«Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ»  հանրապետական երրորդ համաժողովը կբացվի Երևանում՝ հունիսի 25-ին, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը։

Արարողությանը ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։

«Եռօրյա համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ պետական երիտասարդական քաղաքականության, երիտասարդական ոլորտում միջազգային համագործակցության, մարզային երիտասարդության հիմնախնդիրների և այլ թեմաների մասին», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Կենտրոնի աշխատակիցը։

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 150 երիտասարդական կազմակերպություններ (ՀԿ-ներ, պետական և ոչ պետական բուհերի ուսխորհուրդներ, քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևեր, ազգային փոքրամասնությունների կազմակերպություններ) Երևանից, ՀՀ մարզերից, Լեռնային Ղարաբաղից։-0-