Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Հայաստանը կներկայացնի «Միկա-Երևան» ակումբը

24.06.2008, 11:14
Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Հայաստանը կներկայացնի «Միկա-Երևան» ակումբը

Հայաստանի շախմատի ակումբային առաջնության գործող չեմպիոն «Միկա-Երևան» թիմը կմասնակցի Հունաստանում անցկացվող Եվրոպայի 2008 թ. ակումբային առաջնությանը (European Club Cup – 2008), տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Հայկական ակումբի կազմում կխաղան, մասնավորապես, առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը (Հայաստան), Մագնուս Կառլսենը (Նովեգիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել)»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ֆեդերացիայից։

«Հին աշխարհի» առաջնությունը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին՝ Աթենքի Կալիտեա արվարձանում։-0-