Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցությունը և համատեղ հայտարարություն կստորագրեն

24.06.2008, 10:30
Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցությունը և համատեղ հայտարարություն կստորագրեն
Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցությունը և համատեղ հայտարարություն կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը երեքշաբթի Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն ռուս-հայկական փոխգործակցությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ և կստորագրեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ ընդգրկող համատեղ հայտարարություն, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Կրեմլի աղբյուրը։

Այս տարի ապրիլին պաշտոնը ստանձնած ՀՀ նախագահը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։ Երեքշաբթի ՀՀ նախագահը նաև կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավարի հետ։

«Կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինի ռուս-հայկական փոխգործակցության բազմապլան հարցերի լայն շրջանակ, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ», - ասել է գործակալության զրուցակիցը։ 

Նա ավելացրել է, որ Մեդվեդևի և Սարգսյանի բանակցությունների արդյունքում ծրագրվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կստորագրեն ռուս-հայկական հարաբերությունների հարցերի լայն շրջանակ ընդգրկող համատեղ հայտարարություն։

Աղբյուրի խոսքերով, Սարգսյանի՝ Մոսկվայում գտնվելու ծրագրի կենտրոնական իրադարձությունները  ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ հանդիպումներն են, որոնք տեղի կունենան հունիսի 24-ին և կդառնան «տարբեր մակարդակներում հագեցած, վստահելի ռուս-հայկական քաղաքական երկխոսության շարունակությունը, որը դրական դինամիկա է հաղորդում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրին»։

«Արդյունավետ աճում ու ամրպանդվում են Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը։ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը՝ Հայաստանի առաջատար արտաքին-տնտեսական գործընկերների շրջանում», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, «փոխադարձ ապրանքաշրջանառությունը, որը 2007 թ. արդյունքներով գերազանցել է 0,8 մլրդ դոլարի սահմանագիծը, իրական հնարավորություններ ունի՝ այս տարի հասնել 1 մլրդ դոլարի»։ Հանրապետության տնտեսությունում արված ռուսական կուտակված կապիտալ ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 1,2 մլրդ դոլար։

«Երկկողմ ներդրումային համագործակցությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի ազգային տնտեսության մեջ բարենպաստ մակրոտնտեսական միտումների ձևավորմանը, լայնամասշտաբ տնտեսական նախագծերի իրագործմանը, որից բխող կոնկրետ սոցիալական արդյունքները զգում են երկրի քաղաքացիները», - ասել է աղբյուրը։

Ռուսական ընկերությունները ներկայացված են հանրապետության տնտեսության հեռանկարային հատվածներում՝ հանքարդյունաբերության, հեռահաղորդակցական, բանկային և այլ ոլորտներում։ Հայկական շուկայում հաջողությամբ գործում են ռուսական այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն, «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկիյ ալյումինիյ» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն։ Ծանրակշիռ նախագծերի իրագործմանը միանում են «ՌԵ» ԲԲԸ-ն, «ԱԼՌՈՍԱ»-ն, «Մոբիլնիյե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ն։

Համագործակցության ավանդական առաջնահերթությունն է էներգետիկ բնագավառում փոխգործակցության ընդլայնումը։ «Ռուսական ընկերություններն ամբողջովին բավարարում են Հայաստանի կողմից բնական գազի և թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։ Ունեցած պայմանավորվածությունների համաձայն, իրականացվում են գազաէներգետիկ նախագծեր»,- նշել է աղբյուրը։

Նա ընդգծել է, որ «բացվում են ամոտային էներգետիկայի բնագավառում համատեղ աշխատանքի նոր հեռանկարային հնարավորություններ՝ ներառելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը, երկրաբանական հետախուզությունը և ուրանի հանքավայրերի արդյունաբերական յուրացումը»։

«Դրական տեղաշարժեր են ընթանում նաև Հայաստանի արտաքին տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման խնդրի լուծման գործում՝ նախևառաջ ռուսական ուղղությամբ։ Այս առնչությամբ նոր հորիզոններ են բացվում Կովկաս –Փոթի երկաթուղային ծովային լաստանավային փոխադրումների ռիթմիկ աշխատանքի հաստատման, ինչպես նաև հայկական երկաթուղիների՝ «ՌԵ» ԲԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանն անցնելու հետ կապված», - ասել է գործակալության զրուցակիցը։ -0--