Հայաստանում խոշտանգումները տարածված են հատկապես ոստիկանութան համակարգում. Հելսինկյան կոմիտեի ղեկավար
Խոշտանգումների տեսանկյունից հատկապես խոցելի են ՀՀ ոստիկանության մարմինները նախնական հետաքննության փուլում, կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Հատկապես ոստիկանության մարմիններում են մարդիկ դաժան վերաբերմունքի, ծեծի ու այլ անմարդկային վերաբերմունքների արժանանում։ Ներկայում դժվար է խոսել խոշտանգումների, ծեծի, բռնության և անմարդկային վերաբերմունքի դեպքերի կոնկրետ քանակի ու վիճակագրության մասին»,- երկուշաբթի Երևանում անցկացված «ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի կամընտիր արձանագրության արդյունավետ իրականացում» թեմայով սեմինար քննարկման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Իշխանյանը։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է տարբերակել խոշտանգումներ հասկացությունը։ Նրա խոսքեորվ, խոշտանգումներ հասկացության տակ միջազգային իրավունքում հասկացվում է մարդուն ցավ կամ տանջանք պատճառելը նրանից կամ մի երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու համար, նրան ինչ-որ արարքի համար պատժելու, վախեցնելու կամ ցանկալի գործողություններ ստիպելու համար։
Իշխանյանն ընդգծեց, որ չնայած 2003 թվականին Հայաստանի Քրեական օրենսգրքում ներառած հոդվածի, որը պատասխանատվություն է սահմանում խոշտանգումների համար, ոչ մի պաշտոնատար անձ մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել։
Բացի այդ, Հելսինկյան կոմիտեի նախագահը նշեց, որ դեռ 2006 թվականին Հայաստանը միացել է խոշտանգումների դեմ կոնվենցիային, բայց մինչ այժմ չի մշակվել խոշտանգումները նախազգուշացնելու կանխարգելման մեխանիզմ։
«ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի կամընտիր արձանագրության արդյունավետ իրականացում» թեմայով սեմինարի կազմակերպիչն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Խոշտանգունմերի և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքների տեսակներն ու պատիժը ընդունվել և բացվել է ստորագրման, հաստատման և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1984 թ. դեկտեմբերի 10-ի N 39/46 բանաձևին միանալու համար։-0-

