Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը

23.06.2008, 14:41
Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը

ՆԱՏՕ-ի երևանյան տեղեկատվական կենտրոնում երկուշաբթի տեղի է ունեցել «ՆԱՏՕ-ի շաբաթվա» պաշտոնական բացումը։

«ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստանի կողմից իրագործված կարևորագույն միջոցառումն է», - բացման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը։

Նա նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին հայկական հանրության իրազեկումն է, Դաշնության ժամանակակից գործունեության, նրա ուղղվածությունների և էության նկարագրումը։

Մասնավորապես, նրա խոսքերով, շաբաթվա ընթացքում արտգործնախարարությունը կկազմակերպի «Կիբեր տարածքում հարձակումների կանխարգելման և դիմակայման» խորագրով միջազգային համաժողով։

«Այս համաժողովը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՆԱՏՕ-ի համար։ Այս թեմայի վերաբերյալ միջազգային քննարկումները տեղի կունենա առաջին անգամ այն բանից հետո, երբ այդ հարցը  Բուխարեստում տեղի ունեցած գարնանային գագաթնաժողովի ժամանակ ներառվել էր ՆԱՏՕ-ի օրակարգի մեջ», -ասաց Ղարիբջանյանը։

ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանն իր հերթին նշեց, որ շաբաթվա շրջանակներում ծրագրված է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների, մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Ֆրանսուա Բյուրոյի այցը Հայաստան։

Շաբաթվա շրջանակներում տեղի կունենա նաև «Հայաստան-ՆԱՏՕ. զարգացման 10 տարին» գրքի շնորհանդեսը, ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական www.natoinfo.am կայքի բացումը, ինչպես նաև Տեղեկատվական կենտրոնի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև համագործացկության մասին հուշագրի ստորագրումը։-0-