2008թ. հունվար-մայիս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9,8 տոկոս. վիճակագրություն
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով 2008թ. հունվար-մայիս ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9,8% տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 982,1 մլրդ. դրամ (3188 մլն. դոլար)։
Վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 8,9 տոկոսով՝ 2007 թվականի հունվար-մայիսի ամիսների համեմատությամբ։
Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացրել են 4,7 տոկոսով։
2008թ. հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 99,6 տոկոս։
2008թ. հունվար-մայիս ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառությունը կազմել է 1982,1 մլն. դոլար՝ 29,6 տոկոսով ավելանալով 2007թ. հունվար-մայիս ամիսների համեմատությամբ։
2007թ. հունվար-մայիս ամիսների տնտեսական աճը կազմել է 10,2 տոկոս։
Պետբյուջեի համաձայն, 2008թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 10 տոկոսի չափով։ --0—

