Երևանում հատուկ ջոկատը ցուցարարներին թույլ է տվել մոտենալ Մատենադարանին

20.06.2008, 18:29
Երևանում հատուկ ջոկատը ցուցարարներին թույլ է տվել մոտենալ Մատենադարանին

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հատուկ ջոկատը ետ է  քաշվել և ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցներին թույլ է տվել մոտենալ Մատենադարանին, որին նրանք ընդհուպ մոտեցել էին։

Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը, երթևեկող հատվածը լիքն է ցուցարարներով։ Հատուկ ջոկատի և ոստիկանության ուժերը տեղակայված են Մատենադարանի երկու կողմերով։

Ըննդիմությունը հանրահավաքի անցկացումը ծրագրել էր անցկացնել Մատենադարանի մոտ ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 18։00-ին, սակայն քաղաքապետարանը չի արտոնագրել տվյալ միջոցառումը՝ առաջարկելով այն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի մոտ։

Մինչև հանրահավաքի սկսվելը ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց ցրվելու կոչ են արել՝ ընդդիմության գործողություններն անօրինական համարելով։

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել ընդդիմության հանրահավաքի ժամանակ զանգվածային անկարգություններ թույլ չտալու մտադրության մասին հայտարարությամբ։ Ինչպես հայտարարել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը, եթե հանրահավաքը տեղի չունենա «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, այլ մեկ այլ վայրում, ապա «ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի»։-0-