Հայաստանի մասին արտահերթ լսումները կանցկացվեն ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ
Հայաստանի մասին արտահերթ լսումները կանցկացվեն ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ, քանի որ Հայաստանի՝ ժովորդավարական ինտիտուտների արմապնդման վերաբերյալ 1609 բանաձևի պահանջների կատարումն անբավարար է ճանաչվել, հայտնում է Երևանում Եվրախորհրդի տեղեկատվական գործակալությունը։
«Հայաստանի իշխանությունների կողմից 2008թ. փետրվարի ընրություններին հետևած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբյեի (Ֆրանսիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցություն) և Ջոն Պրեսկոտի (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ) կողմից գնահատվել է անբավարար»,- ասված է մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատիի՝ Վեհաժողովի նախագահին ուղղված նամակում, որը հինգշաբթի տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
ԵԽԽՎ համազեկուցողների այցը Երևան, որի նպատակն էր 1609 բանաձևի պահանջների կատարման գնահատումը, կայացել է հունիսի 16-17-ը։ Հայաստանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, խորհրդարանի կոալիցիոն և ընդդիմադիր խմբակցությունների, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
ԵԽԽՎ նստաշրջանը սկսվելու է հունիսի 23-ին և տևելու է մինչև հունիսի 27-ը: Հայաստանում ժողովրդավարական ինտիտուտների գործունեության հարցը կքննարկվի հունիսի 25-ին։
Ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների, և պահանջում է այդ դեպքերի անաչառ քննություն։--0--

