Հայաստանում ծրագրվում է իրագործել մի շարք հումանիտար նախագծեր՝ ԱՊՀ ձևաչափում

20.06.2008, 14:56
Հայաստանում ծրագրվում է իրագործել մի շարք հումանիտար նախագծեր՝ ԱՊՀ ձևաչափում

ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մտադիր է այս տարվա ընթացքում Հայաստանում իրագործել մի շարք հումանիտար նախագծեր՝ ԱՊՀ ձևաչափում, տեղեկացրեց Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի խորհրդական Ալեքսանդր Օռլովը։

«Դա, մասնավորապես, ԱՊՀ երկրների գրողների կատալոգի ստեղծումն է, որը կպատրաստի ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ԱՊՀ երկրների գրողների միությունների հետ համատեղ», - ասաց նա ուրբաթ Երևանում՝ Ռուսալեզու ռադիոհեռարձակողների առաջին միջազգային հումանիտար փառատոնի ժամանակ ելույթում։

Բացի այդ, Օռլովի խոսքերով, այս տարի ծրագրվում է անցկացնել ԱՊՀ երկրների թարգմանիչների երկրորդ համաժողովը և ստեղծել թարգմանիչների վիրտուալ ֆորում, որի կազմակերպումը ստանձնել է Արտասահմանյան երկրների հետ համագործակցության և մշակութային կապերի հայկական կոմիտեն (АОКС)։

Խորհրդականը նշեց, որ ծրագրված է նաև Համագործակցության երկրների կրթական հաստատությունների համար ԱՊՀ պետությունների լեզուների նորացված դասագրքերի պատրաստումը։  «Հայոց լեզուն՝ ԱՊՀ երկրների համար» դասագիրքը կստեղծվի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի և Մոսկվայի պետական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի հետ համատեղ», - պարզաբանեց նա։

Օռլովն ասաց, որ հատուկ ուսումնասիրություն կանցկացվի՝ ԱՊՀ երկրների քաղաքացիների փոխադարձ հետաքրքրությունների գոտիների վերաբերյալ։

Խոսելով Ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային հումանիտար փառատոնի անցկացման մասին՝ նա ընդգծեց այդ նախաձեռնության կարևորությունը, «որը պետք է վերաճի ինչ-որ պրակտիկ և Համագործակցության ողջ տարածքն ընդգրկող երևույթի»։

Փառատոնը Երևանում տեղի է ունենում հունիսի 20-22 ՝ «ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է «Սիթի FM» ռադիոկայանը՝ ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ։ Փառատոնին մասնակցում են ավելի քան 10 ռադիոհեռարձակողներ, որոնք ներկայացնում են Բելառուսը, Վրաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։-0-