Բելգիայի սենատը մտադիր է պահպանել Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բելգիան մտադիր է Հայաստանի հետ պահպանել միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» ուրբաթ տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը դե Դեկերը հիշեցրել է, որ նախորդ գումարման բելգիական խորհրդարանի երկու պալատների նախագահներն էլ այցելել են Հայաստան։
Իր հերթին Նալբանդյանը, փաստելով խորհրդարանների միջև հաստատված սերտ համագործակցության մասին, կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հագնուցալուծման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
ՀՀ արտգործնախարարի խնդրանքով Արման դե Դեկերը ներկայացրել է Իռլանդիայում հանրաքվերի արդյունքում Լիսաբոնյան պայմանագրի վավերացումը մերժելուց հետո ստեղծված իրադրությունը և դրանից դուրս գալու հեռանկարները: --0-