ՀՀ նախագահը հունիսի 23-25-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

20.06.2008, 12:38
ՀՀ նախագահը հունիսի 23-25-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ նախագահը հունիսի 23-25-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 23-25-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, «Նովոստի-Արմենիային» ուրբաթ հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Պաշտոնական այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ Նախագահ Մեդվեդևի, վարչապետ Պուտինի, Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի և Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես նաև հանդիպումներ կունենա Ռուսաստանի հայկական սփյուռքի և Ռուսաստանյան փորձագիտական հանրության ճանաչված ներկայացուցիչների հետ:--0—